«Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան հայտնել է, որ հանդես է գալիս աշխարհի լավագույն ակումբում:
«Ես բարձր գնահատական եմ տալիս մրցաշրջանի ընթացքում գրանցած հաջողություններին: Բացառություն են կազմում միայն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչները: «Բավարիա»-ն պարզապես ֆանտաստիկ խաղ էր ցուցադրում, իսկ մենք փոքր-ինչ զիջում էինք:
Ես հարգում եմ յուրաքանչյուր ակումբի կարծիքը: Բայց «Բարսելոնա»-ն բազմաթիվ տիտղոսներ է նվաճել վերջին 10 տարիների ընթացքում: Մենք Իսպանիայի չեմպիոն կդառնանք, եթե առավելության հասնենք «Ատլետիկո»-ի նկատմամբ: Սա իմ առաջին տիտղոսը կլինի: Չեմպիոն դառնալու մեծ ցանկություն ունեմ»,- Goal. com-ը մեջբերում է Ալբայի խոսքը:








































