Կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կարծում է, առաջիկա ամռանը «Յուվենթուս»-ը պետք է հզորացնի թիմի կազմը, որպեսզի հնարավորություն ունենա նվաճել երրորդ անընդմեջ «Սկուդետո»-ն:
«Հաջորդ մրցաշրջանում պետք է ավելի լավ խաղ ցուցադրել: Ակնհայտ է, որ մեզ նոր չեմպիոն-ֆուտբոլիստներ են անհրաժեշտ: Բայց այս խոսքերում ես ներառում եմ նաև Մատրիին: Թիմում հանդես եկող խաղացողները շնորհակալության են արժանի կատարած աշխատանքի համար: Մենք ներդրել ենք բոլոր ուժերը տիտղոսներ նվաճելու համար»,- նշել է Մարկիզիոն:









































