Goal.com-ի փոխանցմամբ՝ «Էվերթոն»-ի ֆուտբոլիստներ Լեյտոն Բեյնսն ու Մարուան Ֆելաինին կարող են թիմի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսի հետ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Շոտլանդացի մարզիչը մանչեսթերյան ակումբը պաշտոնապես գլխավորելու է հուլիսի 1-ին:
Նշվում է, որ ֆուտբոլիստների տեղափոխության դիմաց «Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել:
25-ամյա Ֆելաինիին ցանկանում են թիմի կազմ հրավիրել նաև Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարները: Իսկ Բեյնսը, ամենայն հավանականությամբ, կհամալրի «Յունայթեդ»-ի շարքերը: Անգլիացի եզրային պաշտպանի ծառայություններով թիմը հետաքրքրվում է երկար ժամանակ:








































