«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մեկնաբանությունները «կապտանռնագույններ»-ի` Լիոնել Մեսսիի բացակայության պարագայում վատ խաղալու մասին ընդամենը կարծիք է:
«Մենք միշտ հարգանքով ենք վերաբերվում մյուսներին: Իսկ մեր նկատմամբ նման վերաբերմունք չենք ստանում:
Սակայն այն, ինչ ասել է Մոուրինյոն, ընդամենը նրա կարծիքն է, որի իրավունքն ունի ցանկացած մարդ: Դա փաստ չէ: Մեկ տարի անց ոչ ոք չի հիշի այն մասին, թե ինչ էր ասում Մոուրինյոն»,- Goal. com-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքը:









































