Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը խոսել է ընթացիկ տարվա իր ծրագրերի մասին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է հաջող հանդես գալ ազգային թիմի կազմում:
«Ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ, խուսափել վնասվածքներից և Ֆրանսիա մեկնել՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: «Եվրո-2016»-ին ցանկանում եմ անել այն, ինչ չկարողացա անել 2014 թվականին՝ Մունդիալի ժամանակ»,- Bild-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ռոյսը չի կարողացել մասնակցել աշխարհի նախորդ առաջնությանը, քանի որ մրցաշարի մեկնարկից առաջ վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում:








































