Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կրկին հայտարարել է, որ պատրաստ է երկրաձգել իր ներկայիս ակումբի հետ պայմանագրի ժամկետը:
«Ես երջանիկ եմ «Բավարիա»-ում: Կարծում եմ` մեր թիմին փայլուն ապագա է սպասվում: Կերկարաձգեմ պայմանագրիս ժամկետը մինչև 2018 կամ 2019 թվականը:
Ակումբի ղեկավարներին հայտնի է, թե ինչ եմ ես մտածում այդ առումով: Անչափ ուրախ կլինեմ, եթե վաղաժամկետ երկարաձգեմ պայմանգրիս ժամկետը»,- նշել է Ռիբերին:









































