«Լիվերպուլ»-ը դիմել է «Բարսելոնա»-ին` Կրիստիան Տելիոյի տրանսֆերի գնման պաշտոնական առաջարկով:
Ակումբը պատրաստ է 10 մլն եվրո վճարել 21-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց: Սակայն խնդիրը նրանում է, որ ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնա»-ից:
«Լիվերպուլ»-ը կփորձի օգտագործել բոլոր հնարավորությունները` Տելիոյի տրանսֆերի ձեռքբերման համար: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 19 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնության շրջանակներում և 7 գոլի հեղինակ դարձել:









































