Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մակեդոնական «Վարդար»-ի հետ երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը մինչև 2018 թվականի հունիսի 15-ը:
Ֆուտբոլիստը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ ստորագրված նոր պայմանագիրը խոսում է այն մասին, որ ակումբում վստահում են իրեն:
«Ես գոհ եմ ակումբում իմ կարգավիճակից, ստեղծված պայմաններից և պատրաստ եմ շարունակել ելույթներս թիմում: Ուրախ եմ, որ առաջիկա երկու տարում կրկին խաղալու եմ այստեղ: Հուսով եմ թիմակիցներիս հետ կկարողանանք առաջիկայում ավելի մեծ հաջողությունների հասնել» – ասել է Համբարձումյանը:
Հավելենք, որ Հովհաննես Համբարձումյանը «Վարդար»-ի մեկնարկային կազմում անցկացրել է 41 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:









































