Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իրավիճակը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում:
Թուրինյան ակումբը, որն անընդմեջ 10 հաղթանակ է տարել, երկրորդ հորիզոնականում է և զիջում է առաջատար «Նապոլի»-ին 2 միավոր, նույնքան միավոր գերազանցում է «Ինտեր»-ին:
««Նապոլի»-ն առաջատար է: Այժմ այն չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է: Բայց ևս 5 թիմ տիտղոսը նվաճելու հնարավորություն ունեն: Մրցաշրջանի առաջին փուլում մենք անհաջող ելույթ ունեցանք:
Բայց ես չէի անհանգստանում: Ամռանը բավականին մեծ փոփոխությունների ենթարկվեցինք: Սպասում էի, որ անհրաժեշտ կլինի ադապտացման շրջան»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:









































