Ուլի Հյոնեսը կշարունակի աշխատել «Բավարիա»-ի նախագահի պաշտոնում, չնայած այն փաստին, որ նրա նկատմամբ հետաքննությունն է սկսված:
«Ուլի Հյոնեսը հրաժարական է ներկայացրել` հարկերից խուսափելու մեղադրանքով իր նկատմամբ վարվող հետաքննության ժամանակահատվածում: Նա ափսոսում է կատարվածի համար և ներողություն է խնդրում:
«Բավարիա»-ն նորանոր նվաճումների է ձգտում: Առջևում մեզ պատասխանատու շրջան է սպասվում, քանի որ խաղալու ենք Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության և Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչներում:
Ակումբի խորհուրդը որոշում է կայացրել, որ Ուլի Հյոնեսը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները: Միաժամանակ մենք մեծ ուշադրությամբ կհետևենք հետաքննության ընթացքին` արձագանքելով յուրաքանչյուր նոր տեղեկությանը»,- նշվում է ակումբի պաշտոնական կայքում կատարված հայտարարությունում:








































