Մաթեու Դեբյուշին հաստատել է, որ պատրաստվում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ Լոնդոնի «Արսենալ»-ից:
30-ամյա աջեզրային պաշտպանը լոնդոնյան թիմի կազմը համալրել է 2014 թվականին: Նրա տրանսֆերի համար «Արսենալ»-ը վճարել է 10 միլիոն եվրո:
«Ինչ էլ որ պատահի, թեկուզ ամռանը նորից ետ դառնամ ու ամեն ինչ սկսեմ նորից, հիմա ես պետք է հեռանամ «Արսենալ»-ից: Ես պարզապես չեմ կարող մնալ «Արսենալ»-ում»,- «Evening Standard»-ը փոխանցում է ֆուտբոլիստի խոսքը:
Հատկանշական է, որ «Ասթոն Վիլա»-ի գլխավոր մարզիչն ավելի վաղ հաստատել է, որ բանակցություններ է վարում Արսեն Վենգերի հետ Դեբյուշիի իրավունքները վարձակալական հիմունքներով ձեռք բերելու մասին:








































