Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան կշարունակի հանդես գալ Մադրիդի «Ատլետիկո»-ում:
«Չելսի»-ն և «Ատլետիկո»-ն արդեն համաձայնեցրել են բոլոր հարցերը` Տիբոյի` մադրիդյան ակումբի կազմում կարիերան շարունակելու շուրջ:
Երիտասարդ դարպասապահը Մադրիդ է տեղափոխվել Լոնդոնից` 2011 թվականին: «Չելսի»-ի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016 թվականի ամռանը: Հայտնի է, որ 2013/14 թվականների մրցաշրջանում ևս Կուրտուան վարձավճարով հանդես կգա «Ատլետիկո»-ում:









































