«Սելտա»-ի հարձակվող Նոլիտոն հերքել է այն շշուկները, թե իբր նա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա», տեղեկացնում է AS-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել Նոլիտոյին «Բարսելոնա»:
«Կարծում եմ, որ դուք պետք է նկատած լինեիք, թե ես ինչպես եմ ցանկանում մնալ «Սելտա»-ում: Ես գործող պայմանագիր ունեմ «Սելտա»-ի հետ և գոհ եմ իմ կարգավիճակից»,- հայտարարել է Նոլիտոն:



































