Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ի եզրային պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ծառայություններով, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Քաղաքաբնակներ»-ը ցանկանում են ձեռք բերել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն անվճար, քանի որ վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «ազնվականներ»-ի հետ լրանում է ամռանը:
Հիշեցնենք, որ սերբ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Ինտեր»-ը, «Միլան»-ը և «Զենիթ»-ը:









































