Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հավատում է, որ թիմը կարող է ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի չեմպիոն դառնալ։
«Իհարկե, չենք հանձնվելու առանց պայքարի։ Չի կարելի ասել, որ չեմպիոն դառնալու հույսերը կորցրել ենք։ Միաժամանակ հասկանում ենք, որ «Բավարիա»-ին կանգնեցնելը ծայրահեղ բարդ է լինելու»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերում է Bild-ը։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին խաղաշրջանից հետո «Բորուսիա»-ն 38 միավորով երկրորդն է և առաջատար «Բավարիա»-ին զիջում է 8 միավորով։








































