Տոնական արձակուրդները «Գանձասար-Կապան»-ում արդեն ավարտված են, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Այսօր՝ հունվարի 7-ին «Ռեժինե» հյուրանոցում թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հանդիպել է ֆուտբոլիստների հետ:
Ժողովի ընթացքում փորձառու մասնագետը թիմին է ներկայացրել առաջադրված խնդիրները, նախապատրաստական ծրագրերն ու անելիքները, խոսել սպասելիքների ու իրականացվելիք աշխատանքների մասին: Նշենք, որ կապանյան թիմը վաղվանից՝ հունվարի 8-ից սկսում է նախապատրաստական շրջանը:
Մինչև հունվարի 20-ը կապանյան թիմը կմարզվի Երևանում: Իսկ ահա հունվարի 20-ից նախատեսված է 10-օրյա հավաք Կապանում:









































