ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի գործակալ Դոնատո դի Կամպլին հայտարարել է, որ ֆուտբոլիստն ակումբի հետ համաձայնության է հասել նոր պայմանագրի պայմանների հարցում:
«Մենք արդեն համաձայնության ենք հասել ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի պայմանների հարցում: Շուտով Վերատին կստորագրի պայմանագիրը: Մարկոն կշարունակի ելույթները ՊՍԺ-ում առնվազն մինչև 2020 թվականը:
Այժմ Վերատին պետք է դարձյալ ապացուցի, որ արժանի է իր աշխատավարձին»,- Corriere Dello Sport-ը մեջբերում է գործակալի խոսքերը:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:









































