Thursday, 23 05 2024
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին

Սուրեն Զոլյանն իրեն ավագանիում չի տեսնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊԼՀ նախկին ռեկտոր, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի անդամ Սուրեն Զոլյանը 

– Պարոն Զոլյան, երկու օրից Երևանի ավագանու ընտրություններն են. քարոզչությանն ամբողջ ընթացքում որևէ մասնակցություն չունեցաք, հնարավո՞ր է հիասթափություն եք ապրել:

– Չէ, պարզապես ես ինչ-որ չափով նմանվում եմ սփյուռքահայերին: Վերջին տասը օրերին ես հանրապետությունում չէի, Ռուսաստանի Դաշնությունում էի՝ աշխատանքի բերումով, դրա համար մասնակցություն չեմ ունեցել քարոզարշավին: Իմ կարծիքով՝ ամեն ինչ պարզ է, ընտրողը կողմնորոշված է, և մնում է ընտրության օրն ամեն ինչ անել՝ զանգվածային ընտրակեղծիքներից խուսափելու համար:

– Մենք տեսնում ենք, որ բակային, համայնքային հանդիպումների ժամանակ շատ մարդ չի հավաքվում, մեծ չէ այս ընտրությունների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը. այս դեպքում ինչպե՞ս եք գնահատում հաղթելու հնարավորությունները:

– Նորմալ եմ համարում, որ հասարակությունը մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում, աշխարհի տարբեր երկրներում ՏԻՄ ընտրությունների շուրջ մեծ աղմուկ-աղաղակ չի բարձրանում, իսկ եթե խոսքը զավեշտի հասնող տարբեր հարսանիքանման բեմականացումների մասին է, ապա շատ լավ է, որ նման բան տեղի չի ունենում: Իմ կարծիքով՝ ընտրողը կողմնորոշված է, և  բակային հանդիպումները կարծես թե հարգանքի տուրք են կուսակցությունների կողմից ընտրողի նկատմամբ, քանի որ եթե նման բան չանեն, կկարծեն արհամարհում են: Սրանք ընթացիկ գործընթացներ էին, որ պետք է կատարվեին, բայց իրականում շատ քիչ բան է դրանից կախված, հիմնական հարցն այն է՝ ինչքանո՞վ ի վիճակի կլինեն ընդդիմադիր ուժերը ապահովել արդար ընտրություններ, որովհետև անզեն աչքով երևում է, որ այսօր իշխող ուժերը ամեն ինչ ներդնելու են՝ սկսած ֆինանսական ռեսուրսից մինչև քրեական տարրերի կողմից բնակչության ահաբեկումներով:

– Պարոն Զոլյան, ինչո՞ւ եք ենթադրում, որ այս ընտրություններում քաղաքացին կողմնորոշված է, երբ մենք նախագահական ընտրություններից հետո նորից տեսանք հերթական հիսաթափության ալիք, շատերը նորից հուսախաբ եղան:

– Սա նույնպես կողմնորոշում է. «կողմնորոշված» ասելով՝ ես նկատի ունեի նաև այդ հիասթափված զանգվածը, որը հնարավոր է՝ այս ընտրություններին առհասարակ չմասնակցի: Եվ իհարկե, այդ զանգվածը չի գալու հերթական հանրահավաքին: Ըստ իս՝ պետք չէ գերագնահատել այս ընտրությունները, մյուս կողմից՝ այս ընտրությունները չեն կարող ճակատագրական լինել, ընդամենը մի փուլ է լինելու, որից հետո ռեժիմը չի փլուզվելու անգամ պարտության դեպքում, բայց մյուս կողմից՝ այդ հաղթանակը չի էլ ամրապնդվելու, որովհետև ստիպելով, փողով մարդկանց բերել տեղամաս և դրանից հետո պարծենալ, որ ժողովուրդը քվե է տվել, միևնույն է, լուծում չէ։ Մենք դա տեսանք նախորդ խորհրդանական ընտրություններին: Այս առումով կարծում եմ, որ շատ լուրջ գործընթացներ են ընթանում:

Առկա խնդիրներին ռեժիմն այդպես էլ ի վիճակի չեղավ որևէ լուծում տալ: Այս մեկ ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ որևէ նոր բան իրենք առաջակել չեն կարող՝ ոչ թե չեն ուզում, այլ չեն կարող, որովհետև որոշակի ցանկություն, ակնարկ եղել է, բայց պարզ դարձավ, որ բացի այն տխուր դեմքերից՝ կադրային զինանոցում որևէ մեկը չկա, որ ուզում է իր վրա պատասխանատվություն վերցնել երկրում տիրող իրավիճակի համար: Բացի այդ, պետք չէ մտածել, որ քաղաքական գործընթացներն ընթանում են միայն այս ընտրություններով; Այսօր ոչ թե արտագաղթ է, այլ իշխանափոխություն, որովհետև այն հազարավոր մարդիկ, ովքեր դուրս են գալիս Հայաստանից, նրանք նույնպես կողմնորոշված են, և նրանք այդ քայլով կատարում են իշխանափոխություն, իրենք գերադասում են ապրել օտար երկրում, բայց օրինական իշխանություն ունենալ, քան թե հայրենիքում՝ իշխանությունը բռնազավթած ռեժիմի պարագայում: Սա նույնպես կողմնորոշում է, սա նույնպես քաղաքական պրոցես է, որը նույնպես շատ ցավալի է և միգուցե անդառնալի հետևանքներ կունենա: Այս առումով պետք չէ այս ընտրությունները գերագնահատել, քանի որ շատ ավելի ճակատագրական և դրամատիկ գործընթացներ են ընթանում:

– Դուք այս օրերին գործուղումների մեջ էիք, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Գյումրի էր գնացել… Եթե «Բարև Երևան» դաշինքը անցնի, Ձեր հետագա գործունեությունն ավագանիում ինչպե՞ս եք պատկերացնում, երբ անընդհատ գործուղումների մեջ եք:

– Գուցե ուշադիր չեք եղել, բայց երբ ինձ առաջադրվելու պահին հարցրին, ես ասել եմ, որ ես մտադիր չեմ ավագանու անդամ դառնալ, և այս առումով սա ուղղակի համերաշխության նշան է, և իմ խնդրանքը եղել է ինձ ցուցակի վերջին տեղը տալ, որովհետև անկախ նրանից՝ քանի թեկնածու է անցնելու, ես մտադիր չեմ դառնալ ավագանու անդամ: Ոչ թե թերագնահատում եմ այդ պաշտոնը, դա շատ կարևոր պաշտոն է, այլ ուղղակի ես ինձ այնտեղ չեմ տեսնում: Իմ կարծիքով՝ «Բարև Երևան» ցուցակում շատ ավելի պատրաստված մարդիկ կան, որոնք կարող են այդ հարցերով զբաղվել:

– Հիասթափության հերթական ալիքը ինչո՞վ եք պայմանավորում:

– Հայաստանում տիրող իրավիճակում ես կասեի՝ գաղջ և կավելացնեի՝ գորշ մթնոլորտով։ Եվ բնական է, այս ամենը հաղթահարելու համար պետք է բավականին ուժեղ կամք, իսկ այդ պատճառները բազմաթիվ են, և պետք չէ միայն հանրահավաքների կազմակերպիչներից պատասխան ուզել: Վերջիվերջո կան այլ գործընթացներ, այսօրվա համար մեկ խնդիրը ռեժիմի փոփոխությունն է. և դրա շուրջ պետք է միանան բոլոր ուժերը՝ անկախ ավագանու ընտրությունների նկատմամբ իրենց պատկերացումներից: Իհարկե, այստեղ խնդիրներ կային՝ կա՛մ մարդկային զոհեր պետք է լինեին, կա՛մ այսպիսի վիճակ, որը հիասթափության աղբյուր է։ Բայց բոլոր դեպքերում ես գերադասում եմ այն վիճակը, երբ մարդկային զոհեր չկան, մյուս վիճակը կարելի է շտկել, բայց դա արդեն այլ հարց է:

– Ոստիկանական գործողությունները, կադրային փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում: Ըստ Ձեզ՝ սրանք լո՞ւրջ, թե՞ իմիտացիոն քայլեր են:

– Ուրախ կլինեմ, որ ոստիկանությունն ինքնամաքրման գործընթացներով զբաղվի, բայց օրինակ՝ որևէ ոստիկան ընտրակեղծարարության համար կամ ինչ-որ բռնի ուժ գործադրելու համար չի պատժվել, դրա համար ես ոչ թե իմիտացիոն քայլեր եմ համարում, այլ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում