Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կրեց երկրորդ պարտությունը Աստանայում անցկացվող «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարի շրջանակներում: Խմբային մրցաշարի վերջին տուրում մեր թիմը 0:2 հաշվով զիջեց Թուրքիայի ընտրանուն:
Մեր խմբի մյուս հանդիպումը` Ուկրաինա-Վրաստան ավարտվել է ուկրաինացիների հաղթանակով` 1:0 հաշվով:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը զբաղեցրեց խմբում վերջին տեղը և ապրիլի 30-ին կպայքարի 7-8-րդ տեղերի համար: Մեր հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա այսօր երեկոյան, երբ ավարտվեն 2-րդ խմբի հանդիպումները:
ՀՖՖ մամուլի ծառայություն






































