Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնվել է իտալական «Միլան»-ի հետաքրքրությունների շրջանակում: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները: 25-ամյա խաղացողի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2015/16 թթ մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2011 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆաբրեգասը «Բարսելոնա»-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ հեղինակելով 10 գոլ:



































