«Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստ է առաջարկներ ընդունել թիմի հարձակվող Դավիդ Վիլյայի տրանսֆերի շուրջ:
Կատալոնական ակուբի մարզչական շտաբը չի թաքցնում, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այն խաղացողը չէ, ում կցանկանային պահել իրենց թիմում: Վիլյայի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմ»-ը և «Արսենալ»-ը, սակայն «Բարսելոնա»-ն դեռևս տրանսֆերային առաջարկներ չի ստացել:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ընթացքում Վիլյան բարդ հոգեբանական վիճակում էր: Նա չէր ստանում խաղալու հնարավորություն և անգամ խնդրել էր Տիտո Վիլանովային թույլ տալ իրեն այլ ակումբ տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն ֆուտբոլիստին հայտնել էին, որ իր ծառայություններն անհրաժեշտ են «Բարսելոնա»-ին:








































