Բոստոնի ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող և ապրիլի 19-ի գիշերը ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով զոհված Թամերլան Ցարնաևի մարմինը հանձնվել է նրա հարազատներին: Այս մասին հայտնել են Մասաչուսեթս նահանգի իշխանությունները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Դեռևս հայտնի չէ, թե ով է տարել նրա մարմինը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Թամերլանի դին արդեն տեղափոխվել է Բոստոնից ոչ հեռու գտնվող Նորթ Էթլբորո քաղաքի թաղման բյուրո:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Թամերլանի քեռին՝ Ռուսլան Ցարնին, որն ապրում է ամերիկյան Մերիլենդ նահանգում, դիմել էր Բոստոնի իսլամական համայնքին և խնդրել օգնել՝ կազմակերպելու Թամերլանի հուղարկավորությունը: Հուղարկավորության օրը հայտնի չէ:









































