2012/13 թվականների մրցաշրջանի երրորդ եռամսյակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շրջանառությունը 91.7 մլն ֆունտ է կազմել: Այդ մասին հայտնում է The Times-ը: Սա ռեկորդային ցուցանիշ է:
Եկամուտների ավելացման շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է հունիսին ավարտել մրցաշրջանը 360 մլն ֆունտ ընդհանուր շրջանառությամբ:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ն արդեն նվաճել են Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2012/13 թվականների մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը:






































