Սուդանի ոսկու հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 60 հանքափոր, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով տեղացի պաշտոնյային:
Նրա խոսքով՝ հրապարակված թիվը մոտավոր է. թե որքան հանքափոր է եղել հանքահորում՝ իրականում, հայտնի չէ:
Փլուզումը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, սակայն AFP-ն այդ մասին միայն մայիսի 2-ին է հայտնել:
Մինչ այդ, նախօրեին allAfrica.com-ը, հղում կատարելով նույն չինովնիկին, հայտնել էր, որ անհետ կորած է 95 մարդ:
Հորի խորությունը, տարբեր տվյալների համաձայն, կազմում է 40-60 մետր:
AFP-ի զրուցակցի խոսքով՝ փրկարարները ռիսկի չեն ցանկանում դիմել և չեն օգտվում ժամանակակից սարքավորումներից: Նրանք փլատակները ձեռքով են փորձում մաքրել:
Հանքահորը գտնվում է Դարֆուր նահանգից հյուսիս:









































