Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ՉԼ կիսաեզրափակիչում կայանալիք «Բարսելոնա» – «Բավարիա» խաղի մասին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում, որը կայացել էր Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում, ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 4:0 հաշվով:
«Հանդիպելու են 2 ֆանտաստիկ ակումբներ: Այս դիմակայությունում ամեն ինչ հնարավոր է: Այս թիմերն արդեն իսկ հաստատել են իրենց գերիշխանությունն ազգային առաջնություններում: Թիմերն արժանի են այդ նվաճումներին: Անհամբերությամբ սպասում եմ խաղին»,- հայտարարել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Գվարդիոլան գլխավորելու է «Բավարիա»-ն՝ փոխարինելով Յուպ Հայնկեսին:






































