Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ո՞վ է ասում, թե հայերը միշտ այսպիսին են եղել. Facebook

Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Պապ թագավորին անափ հետաքրքրություն համակեց:

«-Հայրդ նույն վիճակում էր, ինչ որ այժմ դու,- ասաց Բաթ իշխանը,- (ես այն ժամանակ նորաթուխ զինվոր էի նրա թիկնազորում): Նա ևս տեսնում էր, որ նախարարների մեջ չկա ընդհանուր երկրի պատկերացում, որ նրանք չունեն բավարար կրթություն` հասկանալու համար երկրի, հայրենիքի ազատությունը: Վանականների գալուց հետո չէր եղել մի իշխանություն, որն այս ամենը հասցներ նրանց, և յուրաքանչյուր նախարար անում էր այն, ինչ ցանկալի և նպատակահարմար էր գտնում իր դիրքի, իր շահի համար:

Ամեն նախարար ուներ իր բանակը և անհամաձայնության դեպքում անջատվում էր արքայից ու ներքին պատերազմ սկսում: Իսկ երբ երկրին էր վտանգ սպառնում, նրանք ավելի սեփական անձի ու կալվածքների մասին էին մտածում, քան հայրենիքի:

Ինքդ գիտես, թե Շապուհը լավ իմանալով նախարարների այս թուլությունը, որքան հաճախ է առատ խոստումներով իր կողմը գրավել նրանցից շատերին և պառակտել երկիրը: Եվ հայրդ որոշեց փոխել երկրի ներքին կառուցվածքը: Զգուշանալով եկեղեցուց ու իրենից դժգոհ նախարարներից՝ նա, իր նպատակը գաղտնի պահելով, սկսեց մի նոր քաղաք կառուցել: Նա իրենց վիճակից դժգոհ մարդկանց արքայական հրովարտակով ազատ հռչակեց, թույլատրեց գալ և հաստատվել նոր կառուցվող Արշակավանում: Նրանց բոլորին հող տվեց արքունական տարածքներից, արհեստագործներին օգնեց կացարաններ կառուցել:

Սուտ է, թե Արշակավանում հավաքվել էին գողերը, ավազակներն ու այլ արատավորները: Ինչպե՞ս կարող էր այդպես լիներ. չէ՞ որ արքան այնտեղ նաև ի՛ր համար էր պալատ կառուցել. նա հո հիմար չէ՞ր` գնար-ապրեր գողերի ու ավազակների մեջ: Քեզ հասած այդ պատմությունը հորինել են նրանք, ովքեր երկյուղում էին Արշակ թագավորի քայլերից: Արշակավանը մեծանում էր ժամ առ ժամ. մարդիկ, լսելով արքայի օժանդակության ու քաղաքում կյանքի թեթևության մասին, գալիս էին ընտանիքներով բոլոր նահանգներից: Ու քանի որ նոր քաղաքում եկեղեցու դիրքերը թույլ էին, նաև հին հավատքի կրողներն էին գալիս հյուսիսի ժողովուրդների մոտից ու Պարսից կողմերից:

Արշակ արքան ինքն անձամբ ու նաև իր մարդիկ ամեն օր հանդիպում էին քաղաքի բնակիչներին ու նրանց հորդորում համերաշխության ու փոխադարձ սրտացավության՝ ասելով, թե իրենք բոլորը հայ են, միևնույն մարդու ժառանգները և պիտի այսուհետ ապրեն որպես արյունակից քույրեր ու եղբայրներ: Ու արքան խստորեն հետևում էր իր սահմանած կարգին: Եվ քանի որ ինքն էլ օրինակ էր ամենքի համար, ապա մի քանի ամիս անց փոխվեց մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ, և քաղաքը դարձավ մի մեծ ընտանիք. մի երանելի վիճակ ստեղծվեց. հանցագործությունները վերացան, անգամ կարգազանցության դեպքեր չէին պատահում: Այս ամենի արդյունքում նաև տնտեսությունը սրընթաց աճեց»:

Ա.Պեպանյան. «Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում