The Times-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն սկսել է թիմի` առաջիկա մրցաշրջանի համար ձևավորման աշխատանքները: Դեռևս հայտնի չէ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի ապագան, սակայն ակումբն արդեն մշակում է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու ծրագիրը:
Տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Սիթի»-ն ամռանը կարող է հրաժեշտ տալ 12 խաղացողների` 6 նորեկների տրանսֆերներ ձեռք բերելու նպատակով:
Հավելենք, որ «քաղաքայիններ »-ը պաշտոնապես տրանսֆերային առաջարկով կդիմեն Մարկո Ռոյսին` նրա իրավունքների դիմաց առաջարկելով 38 մլն եվրո:







































