Monday, 29 04 2024
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00

Սպասվում են խոշոր հանցագործությունների բացահայտումներ ոստիկանական համակարգում

Այսօր Գյումրիում ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ չցանկացավ անդրադառնալ ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների` վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու մասին հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի մանրամասներին և այդ հանցանքների համար մեղադրվող կամ կասկածվող անունների ցանկին:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատել է, որ ոստիկանության առանձին պաշտոնյաների ցանկ կա, որը հարաբերվում կամ առնչվում է հարուցված քրեական գործերին՝ ՀՀ Քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (շորթում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառություն, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ), Վ. Գասպարյանը հորդորեց դիմել հենց ՀՔԾ:

«Դիմեք հատուկ քննչական ծառայությանը: Ոստիկանությունն ունի իր գործառույթները, ունի նյութեր, որոնք գտել է նպատակահարմար, որպեսզի փոխանցի Հատուկ քննչական ծառայությանը, որովհետև մեր սուբյեկտների՝ ոստիկանների հետ կապված տեղեկություններ կան, և մենք տրամադրել ենք Հատուկ քննչական ծառայությանը»:

Հարցին, թե Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան կողքին շրջանառվում է նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը, ոստիկանապետ Վ. Գասպարյանը ասել է. «Կոնկրետ նշեմ՝ պարոն Բաբակեխյանի և Ներսիկ Նազարյանի համար մենք երբեք նման հայտարարություն չենք արել, իսկ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Եվ ես ոչ միայն իրավասու չեմ՝ շեղվելու մանրամասներ ասելու, այլև՝ ենթադրություններ անելու: Ես, այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանապետն եմ, այլ ոչ թե քննիչ, և իմ վարույթում չի գտնվում: Միայն ասեմ, որ մեր երկրում ոչինչ երբեք չի լինում թաքցնել»:

Հարցին, թե սպասվու՞մ են Շիրակի մարզում բարձրաստիճան ոստիկան-պաշտոնյաների փոփոխություններ, և հնարավո՞ր է՝ ոստիկանապետի այցը Գյումրի նաև այդ տրամաբանության մեջ է, Վ. Գասպարյանը ասաց. «Ոստիկանությունը կենդանի օրգան է, հազարավոր մարդիկ են աշխատում համակարգում: Ես արտառոց բան չեմ տեսնում, երբ փոփոխություններ են տեղի ունենում: Արտառոց տեսնում եմ այն ժամանակ, երբ կադրային փոփոխություններ տեղի չեն ունենում: Այսինքն՝ տեղի է ունենում լճացում: Բայց կոնկրետ այս դեպքը կադրային փոփոխության հետ կապ չունի»:

Անդրադառնալով Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկման շուրջ տարբեր վարկածներին՝ Վ. Գասպարյանը ասել է. «Ոչ մի վարկած չկա, ես կրկնվեմ, ես իմ տեսակետի մեջ եմ, մարդը 10 տարի նույն պաշտոնում աշխատել է, իհարկե կան և՛ հաջողություններ, և՛ թերություններ: Բայց մի բան էլ կա՝ 10 տարի նույն պաշտոնում չի կարելի հանդուրժել: Ես բավականին լավ փորձ ունեմ դրանում, որովհետև ես 14 տարի երկրի ռազմական ոստիկանության պետն եմ եղել, չէր կարելի հանդուրժել այդքան ժամանակ: Եվ 3-4 տարի հետո աչքդ սովորում է, ինչքան էլ լավ աշխատած ես լինում, այնուամենայնիվ, սիրտդ աշխատանքի համար ցավում է և կուրանում ես ու ինքդ քո թերությունները չես տեսնում: Հենց սկսեցիր նկատել, որ ամեն ինչ նորմալ է, դա ավարտի սկիզբն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում