«Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հերքել է իտալական գրանդի` Ալեքսիս Սանչեսի և Արյեն Ռոբենի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին շրջանառվող լուրերը:
«Նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են: Ռոբենը մեծ ինքնանվիրում է ցուցադրում յուրաքանչյուր անգամ և շատ որակյալ խաղ է ցուցադրում: Նա հանդես է գալիս Եվրոպայի լավագույն թիմերից մեկում:
Սանչեսը խաղում է «Բարսելոնա»-ում, և նրա տրանսֆերի դիմաց մեծ գումար է պահանջվում: Կարծում եմ` նա կմնա «Կամպ Նոու»-ում:
Ուրախ եմ, որ մեր ակումբի հետ են կապում նման բարձրակարգ ֆուտբոլիստների անունները: Սակայն բացի այն, որ ես հիացած եմ նրանք տաղանդով, այլևս ոչինչ ասել չեմ կարող»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքը:








































