Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը ՉԼ կիսաեզրափակիչի նախախաղային մամլո ասուլիսում նշեց, որ թիմի խաղացողները շարունակում են հավատալ, որ կարող են դուրս գալ եզրափակիչ:
«Հուսով ենք, որ հանդիսականները հրաշալի աջակցություն ցույց կտան մեզ ամբողջ հանդիպման ընթացքում: Այն, որ «Բորուսիա»-ն հզոր ակումբ է, գաղտնիք չէ մեզ համար: Գիտեինք, որ հզոր խաղացողներից կազմված կոլեկտիվ է դիմակայելու մեզ:
Մենք շատ մոտիվացված ենք: Ես երբեք չեմ հաղթել ՉԼ-ում և շատ եմ ցանկանում նման հաջողության հասնել:
Եթե գործը հասնի 11մ հարվածաշարին, ես պատրաստ կլինեմ մոտենալ նշակետին: Կանեմ ամեն ինչ, ինչ իմ ուժերի սահմաններում է»,- հայտարարել է Ռամոսը:








































