Friday, 19 06 2026
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

Առավելագույն «երգը» լռությունն է (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու օր առաջ նախընտրական միտինգ էր կազմակերպել սեփական կուսակցության շրջանակում` կուսակցության նախագահի սեփականությունը հանդիսացող գործարանի բակում: Նախընտրական քարոզարշավը բակային հանդիպումների տակտիկայով անցկացնող ԲՀԿ-ն երևի որոշել էր մտնել նաև Երևանի գինու գործարանի բակ, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

Կատակը կատակ, սակայն ԲՀԿ-ի այս մի «բակային» հանդիպմանը մասնակցեց նաև Գագիկ Ծառուկյանը, ինչը հետաքրքրական էր մի քանի առումներով: Առաջին հերթին, իհարկե, մի քանի օր առաջ՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած հայտնի միջադեպը , որի ժամանակ ոստիկանները Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին անցնել այն ճանապարհով, որով անցել էին պաշտոնյաները: ԲՀԿ-ի առաջնորդն ինքը կարծես թե գոնե արտաքուստ հանգիստ տարավ, այդ արգելքը, սակայն հետո նրա մի քանի կուսակցականներ բավական աղմուկ բարձրացրին և ոստիկանությունից բացատրություններ պահանջեցին: Բացատրությունը եղավ ոստիկանապետի մակարդակով՝ «ճիշտ են արել, որ չեն թողել»: Այս ամենից հետո, պետք է որ հետաքրքիր լիներ Գագիկ Ծառուկյանի արդեն անձնական արձագանքը:

Մյուս իրողությունը, որ հետաքրքրական էր դարձնում նրա մասնակցությունը նախընտրական միջոցառմանը, Վարդան Օսկանյանի հայտարարությունն էր ԲՀԿ-ի՝ ընդդիմություն դառնալու կամ հռչակվելու մասին: Ինչպես հայտնի է, Վարդան Օսկանյանը նման հայտարարություն էր արել ֆեյսբուքյան գրառումներից  մեկում՝ կարծիք հայտնելով, որ ԲՀԿ-ն պետք է սեպտեմբերին հայտարարի ընդդիմություն լինելու մասին: ԲՀԿ-ի մի շարք անդամներ բավական կոշտ կերպով արձագանքել էին արդեն Օսկանյանին՝ ըստ էության մերժելով կամ հասկացնելով, որ այս պահին նրա հայտարարությունները ժամանակավրեպ են և իրենց սրտով չեն: Սակայն, բնականաբար, հետաքրքրականը Գագիկ Ծառուկյանի տեսակետն է, թեկուզ և այն պարզ պատճառով, որ ԲՀԿ-ականները բազմիցս են ասել կամ ակնարկել, որ կուսակցության պաշտոնական տեսակետը արտահայտում է Ծառուկյանը: Եվ հետևաբար՝ հետաքրքրական պետք է լիներ, թե առիթի դեպքում ինչ կասի նա: Սակայն, ԲՀԿ-ի առաջնորդը չանդրադարձավ ո՛չ մեկ, և ո՛չ էլ մյուս իրողություններին, այսինքն սրա մասին գոնե հրապարակային ոչ մի խոսք: Ավելին, նա հայտարարել էր, ինչպես հաղորդում էր միտինգի մասին պատրաստված տեսանյութը, որ հեղինակել էր Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերության անձնակազմը, որ չի խոսելու քաղաքական և նախընտրական հարցերի մասին:

Այսինքն, Գագիկ Ծառուկյանն, ըստ էության նախընտրում է փակել Ծիծեռնակաբերդի թեման: Սա, իհարկե, իրատեսական մոտեցում է նրա կողմից, որովհետև ակնհայտ է, որ թեման ուղղակիորեն հարվածում է նրան, իսկ հարվածն էլ ավելի մեծացրին բացատրություններ պահանջող նրա կուսակիցները: ԲՀԿ առաջնորդը գերադասում է նոր հարվածներ չընդունել:

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի հայտարարությանը, ապա այս տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը փաստորեն կա՛մ կարծիք չունի, կա՛մ պարաստ չէ այն հրապարակել: Եվ այս կեցվածքն էլ, իհարկե, Ծիծեռնակաբերդի դեպքին նրա արձագանքի տրամաբանական շարունակությունն է, որովհետև այնտեղ, ըստ էության, ԲՀԿ առաջնորդին կոնկրետ դրել էին ընդդիմության դրության մեջ, որից հետո առավելագույնը, որ գոնե այս պահին այդ թեմայով կարող էր իրեն թույլ տալ Գագիկ Ծառուկյանը, դա լռությունն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում