Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն դիմել է РФПЛ, խնդրանքով, որ 11-րդ տուրի «Զենիթ»-«Սպարտակ» և «Լոկոմոտիվ»-«Անժի» հանդիպումները մեկ օր շուտ կայանան: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:
Հանդիպումները նախատեսված են մայիսի 30-ին: Ֆուրսենկոյի խնդրանքը կապված է հունիսի 4-ին կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպման հետ:
Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը դեռ կայացված չէ, սակայն անպայման կքննարկվի առաջիկա օրերին: