Բրազիլիայում կայացավ համաշխարհային ճանաչում ունեցող «Մարականա» մարզադաշտի բացումը` վերակառուցումից հետո: 2014 թվականի Մունդիալն ընդունող մարզադաշտի վերակառուցման աշխատանքները շարունակվել են շուրջ 3 տարի և ավարտվել են 4 ամիս ուշացումով: Այն նախատեսված է արդեն 79 հազար հանդիսատեսի համար:
«Մարականա»-ի բացման արարողության շրջանակներում կայացավ Ռոնալդոյի և Բեբետոյի ընկերներից կազմված թիմերի ընկերական հանդիպումը, որն ավարտվեց 8:5 հաշվով` հօգուտ Ռոնալդոյի թիմի:
Խաղի երկրպագուներն էին միայն մարզադաշտի շինարարներն ու նրանց ընտանիքները: Առաջին միջազգային խոշոր հանդիպումը, որը կընդունի «Մարականա»-ն կլինի Բրազիլիա-Անգլիա ընկերական խաղը: Այն կկայանա հունիսի 2-ին:









































