«Ռեալ»-ի հարձակվող Անխել Դի Մարիան հայտնել է, որ Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ատլետիկո»-ի դեմ խաղում գրանցած հաղթանակը կօգնի թիմին հաջող հանդես գալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բորուսիա»-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Դի Մարիան վստահ է, որ հաջողությունը վստահություն կներշնչի թիմին և թիմի ֆուտբոլիստները կցուցադրեն իրենց լավագույն խաղային որակները:
««Ատլետիկո»-ի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ մենք վստահություն ձեռք բերեցինք և կցուցադրենք մեր լավագույն խաղային որակները «Բորուսիա»-ի դեմ խաղում: Չենք կարծում, թե ամեն ինչ արդեն ավարտված է: Մենք դեռևս կարող ենք ձեռք բերել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիրը»,- Goal. com-ը մեջբերում է Դի Մարիայի խոսքը: