Իսպանացի ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալես Բլանկոն անցկացրեց իր կարիերայի 1000-րդ հանդիպումը: Ավելի հաճախ` 750 անգամ «Ալ-Սաադ» քաթարական ակումբի կազմում ներկայումս հանդես եկող ֆուտբոլիստը կրել է Մադրիդի «Ռեալ»-ի մարզաշապիկը: «Արքայական ակումբ»-ի կազմում նա հանդես է եկել 1994-2010 թվականներին և 338 գոլ է հեղինակել:
Հաջորդ երկու տարիներին` 2010-2012 թվականներին ֆուտբոլիստը խաղացել է գերմանական «Շալկե»-ի կազմում, որտեղ անցկացրած 98 հանդիպումներում աչքի է ընկել 40 անգամ:
2012 թվականի մայիսի 13-ին Ռաուլը տեղափոխվեց Քաթար և «Ալ-Սաադ» ակումբի կազմում ընթացիկ տարվա ապրիլի 13-ին նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Հավելենք, որ հունիսին Ռաուլը 36 տարեկան կդառնա:








































