Իտալական «Միլան»-ի ղեկավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել կազմում։
Ալեսիո Չերչին («Ատլետիկո») և Մարիո Բալոտելին («Լիվերպուլ»), որոնք «ռոսսոներիներ»-ի կազմում հանդես են գալիս վարձակալական հիմունքներով, կվերադառնան իրենց ակումբներ։
Նոր պայմանագիր չի առաջարկվի նաև Ալեքսին, Ֆիլիպ Մեքսեսին, Քրիստիան Սապատային ու Անտոնիո Նոչերինոյին։
Վերոգրյալ ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը լրանում է 2016թ․։ Նրանք «Միլան»-ից կհեռանան ազատ գործակալի կարգավիճակով։









































