Ներկայում Անթալիայի հյուրանոցները Ռուսատանից եկած հյուրերի նկատմամբ հատուկ ակնածանքով են վերաբերվում: Թուրքական իշխանությունների կողմից որակի ստուգումներից հետո մեկ հյուրանոց զրկվել է լիզենզիայից, իսկ մյուսները խոշոր գումարով տուգանվել են։ Այս մասին հաղորդում է «Ռուսկի միր» հիմնադրամի տեղեկատվական ծառայությունը:
2012 թ. Թուրքիայի մի շարք հյուրանոցներում հյուրերի թիվն ավելի շատ է եղել, քան հաշվարկված է եղել հյուրանոցային կանոններով, ինչի հետևանքով էլ տուժել են ռուսները:
«Ռոսստատի» տեղեկություններով՝ 2012 թ. ռուսները Թուրքիա են կատարել 3,33 մլն ուղևորություն, ինչը 2,3 %-ով ավելի է, քան 2011 թ.: