«Լիվերպուլ»-ը ցնցված է Անգլիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեի որոշումից, որը թիմի հարձակվող Լուիս Սուարեսին Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար որակազրկել է 10 խաղով:
«Ակումբն ու ֆուտբոլիստը ցնցված են ԱՖՄ-ի որոշումից»,- «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է թիմի գործադիր տնօիրեն Յան Էյրի խոսքերը:
Հիշեցնենք, որ Սուարեսն ԱՖՄ-ի որոշումը կարող է բողոքարկել մինչև ապրիլի 26-ը: