Monday, 29 04 2024
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին

Սահմանադրության հանրաքվեի պլան «Բ»-ն

Եթե քաղաքացին կորոշի, որ գործող Սահմանադրությունը մնա, ապա մենք կհամակերպվենք ու կշարունակենք աշխատել, Գյումրիում հայտարարել է վարչապետ, ՀՀԿ հանրաքվեի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Իշխանությունն իր ներկայացուցիչներով առաջին անգամ չէ, որ հայտարարում է, թե պատրաստ է ընդունել հանրաքվեի բացասական արդյունքը եւ համակերպվել դրա հետ:

Այս հայտարարություններն, իհարկե, գրեթե որեւէ մեկի մոտ հավատ չեն ներշնչում, որովհետեւ դա փաստացի հայտարարություն է այն մասին, որ իշխանությունը չի կեղծի հանրաքվեի արդյունքը, եթե գերակշռողը լինի «ոչ»-ը: Կա՞ մարդ, որը կհավատա, որ իշխանությունը պատրաստ չէ կեղծելու: Բանն այն է, որ կեղծիքը միայն Սահմանադրության նախագիծ անցկացնելու խնդիր չէ, որ լուծում է: Ընտրակեղծիքը իշխանության ինքնազգացողության պես մի բան է եւ եթե իշխանությունը համապետական քվեարկության արդյունքը չի կեղծում, եթե համապետական քվեարկությանը ընտրակեղծիքի մեքենան չի աշխատում այնպես, ինչպես միշտ, ապա իշխանական համակարգը կարող է շոկի մեջ հայտնվել եւ խուճապահար լինել՝ կարծելով, թե ինքն այլեւս գոյություն չունի:

Եթե այդ համակարգը չի կեղծում, դա արդեն այդ համակարգը չէ: Իսկ հանրությունը այդ համակարգի փոփոխությունը ընտրություն չկեղծելով չէ, որ պետք է տեսնի: Հանրությունը համակարգի փոփոխությունը պետք է տեսնի ընտրությունից առաջ: Ընտրությունը պետք է լինի փոփոխության արդյունքը, դրսեւորումը: Քվեարկությանը մնացել է մեկ շաբաթ: Մեկ շաբաթում կարո՞ղ է փոխվել իշխող համակարգը այնպես, որ հասարակությունը տեսնի այդ փոփոխությունը: Իհարկե, չի կարող: Տեսականում հնարավոր է իհարկե, բայց գործնականում դա անհնար է: Հետեւաբար անհնար է, որ իշխանությունը համակերպվի «ոչ»-ի արդյունքի հետ եւ չկեղծի քվեարկության արդյունքը:

Ընդ որում՝ խնդիրն այն չէ, թե ինչ հարց է դրվում քվեարկության: Ինչ հարց էլ որ դրվի, միեւնույն է, կեղծիքի մեքենան պետք է աշխատի, այդ մեքենայի բոլոր պտուտակները՝ կառավարության կառույցներից մինչեւ թաղային հեղինակություններ ու խմբավորումներ, պետք է անցնեն իրենց ավանդական գործին: Որովհետեւ եթե դա չեն անում, ապա բնականաբար յուրաքանչյուր պտուտակի մոտ հարց է առաջանում, թե այդ ինչ է կատարվում, մի՞թե իրենք այլեւս պետքական չեն, եւ եթե իրենք այլեւս պետքական չեն, հետեւաբար իրենց համար կա սպառնալիք, քանի որ իրենց անվտանգությունն ու բարեկեցությունը կախված են եղել հենց այդ՝ ընտրակեղծարարության ֆունկցիայից:

Ահա այս շղթան է, որ սպառնալիք կառաջացնի իշխող համակարգի համար, այսպես ասած՝ համակարգը կախող վիրուսի դեր կկատարի, որին, սակայն, ՀՀ նախագահի մրցանակը Սերժ Սարգսյանի ձեռքից օրեր առաջ ստացած Կասպերսկին ոչնչով օգնել չի կարողանա: Համակարգը պետք է կեղծի, որպեսզի «արյունը շրջանառվի», հակառակ դեպքում կնշանակի, որ համակարգի արյան շրջանառությունը կանգ է առել, հետեւաբար կանգ է առել համակարգի սիրտը: Սակայն սա, իհարկե, ինքնին չի նշանակում, որ անպայմանորեն գրվելու է «այո»-ն: Ընտրակեղծարար համակարգը պետք է աշխատի, իսկ արդյունքը, բնականաբար, տնօրինելու է իշխանության կենտրոնը: Կենտրոնը կարող է արդյունքը տնօրինել ըստ հայեցողության, ըստ անհրաժեշտության: Եթե անհրաժեշտ է, ապա կնիքը կդրվի «այո»-ի վրա, իսկ եթե պետք է լինի հակառակը, ապա կնիքը կդրվի «ոչ»-ի վրա: Եվ այստեղ, իհարկե, հետաքրքրական հարցն այն է, թե արդյո՞ք բացառվում է, որ իշխանությունը ինչ-ինչ անհրաժեշտությունից ելնելով նախընտրի կնիքը դնել «ոչ»-ի վրա:

Այն, որ իշխանությունը ընտրակեղծարար մեքենային տրված ծրագիրը կփոխի, կանջատի այդ մեքենան, բացառվում է: Իսկ ահա արդյունքի տնօրինման հարցում տարբերակները, իհարկե, չեն բացառվում: Եվ այս տեսանկյունից հարց է առաջանում, թե «ոչ»-ի դիրքերից հանդես եկող ուժերը ունե՞ն դիտարկումներ եւ հետագա քայլեր այն դեպքի համար, երբ իշխանությունը «ոչ»-ն է կնքում, «այո»-ի փոխարեն: Ինչ են անում «ոչ»-ի դիրքերից հանդես եկող ուժերը հետո: Պատրաստվում են նախագահի ընտրությա՞ն, թե՞ միանում են «Նոր Հայաստանի» սկսած անհնազանդության շարժմանը, որի նպատակը արտահերթ իշխանափոխությունն է, արտահերթ ընտրությունը, իհարկե՝ մինչ այդ իշխանությանը հեռացնելու տրամաբանությամբ: Թե՞ այդ ուժերը պահանջում են, որ «Նոր Հայաստանը» գա եւ միանա իրենց, քանի որ իրենք կոնկրետ հաջողություն են արձանագրած լինում եւ այսպես ասած՝ ստանում որոշակի առաջնայնություն: Եվ արդյո՞ք իշխանությունը չի գնա այդ քայլին, դեկտեմբերի 6-ին կնքելով «ոչ»-ն ու այդպիսով որոշակի դիլեմայի առաջ դնելով ընդդիմադիր դաշտում առաջատարության հավակնորդ երկու ուժերին՝ «Ոչ»-ի շարժմանն ու «Նոր Հայաստանին»:

Ի վերջո, ի՞նչ կստացվի այդ դեպքում: Կստացվի, որ, մեծ հաշվով, որոշակի տակտիկական հաջողության է հասնում «Ոչ»-ի շարժումը: Դրանից հետո շարժումը կամ շարժման ուժերը պետք է որ պատրաստվեն խորհրդարանի հերթական ընտրությանը, հետո նախագահի ընտրությանը: Եթե նրանք հայտնվում են արտահերթ ընտրության տրամաբանության մեջ, ապա կնշանակի, որ գալիս են արդեն «Նոր Հայաստանի» տակտիկային: Հնարավոր է, իհարկե, բայց այդ դեպքում արդեն առաջնորդողի թիկնոցը հայտնվում է «Նոր Հայաստանի» ուսին: Կգնա՞ այդ քայլին ՀԱԿ-ը, որը հանդիսանում է Հայաստանի ամենահավակնոտ քաղաքական ուժերից մեկը: Եթե պետք է գնար այդ քայլին, ապա ինչո՞ւ ոչ հիմա, առավել եւս, որ «ոչ»-ի հաղթանակի հասնելու դեպքում ՀԱԿ-ը՝ որպես հաղթող ուժ, առավել եւս կարիք չունի հետ կանգնելու իր մարտավարությունից: Հետ կանգնելու հնարավորություն չունի նաեւ «Նոր Հայաստանը»:

Ստացվում է, որ «ոչ»-ի հաղթանակը մեծ հավանականությամբ էլ ավելի կխորացնի անջրպետը երկու ուժերի միջեւ, որոնք այսօր հայտարարում են տակտիկական տարակարծությունների մասին: «Ոչ»-ի հաղթանակի դեպքում այդ տարակարծությունները կարող են կտրուկ խորանալ եւ հասնել ռազմավարական մակարդակի: Եվ ադյո՞ք անհավանական է, որ իշխանությունը գնա նման քայլի, գրեթե անլուծելի դիլեմայի առաջ դնի ընդդիմադիր երկու բեւեռներին, դրանով իսկ հասարակության առաջ հերթական անգամ ի ցույց դնի ընդդիմադիր ուժերի երկրորդ քայլն անելու խնդիրը, իսկ Սահմանադրության փոփոխությանը վերադառնա ավելի ուշ, այսպես ասած՝ երկրորդ փորձից, օրինակ՝ խորհրդարանի ընտրությանը զուգահեռ: Արդյո՞ք այդպիսի սցենարը, քննարկելի է «այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարներում, այսինքն՝ «այո»-ի ու «ոչ»-ի փոխարեն պարզապես «Բ»-ի, պլան «Բ»-ի հաղթանակի սցենարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում