Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը շնորհավորել է «Լեյչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ջեյմի Վարդիին Պրեմյեր լիգայում նոր ռեկորդ սահմանելու համար: Վարդիին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ ԱՊԼ-ի 11 խաղում անընդմեջ՝ շրջանցելով հենց Նիստելռոյի սահմանած ռեկորդը(10 խաղ):
«Կեցցե´ս, Վարդի, հիմա դու համար մեկն ես ու արժանի ես դրան»,- գրել է հոլանդացին «Instagram»-ի իր էջում: