Thursday, 23 05 2024
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան
Բա բռնեք գործակալներին, մուրճն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ. Հայկ Մամիջանյան

Մինչև մայիսի 5-ը գողերի անունները չեմ տա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գրող, հրապարակախոս, քրեագետ Սերգեյ Գալոյանը, ով երկար տարիներ ուսումնասիրել է նաև Հայաստանի մշակութային արժեքների կողոպուտի դեպքերը:

– Պարոն Գալոյան, բոլոր ժամանակներում էլ արվեստի գործերի նկատմամբ մեծ հետաքրքրություն է եղել, ինչի արդյունքում շատ ստեղծագործություններ գողացվել են: Ողջ աշխարհում, ըստ արձանագրությունների, որքա՞ն գործեր են գողացվել:

– Նախ նշեմ, որ արվեստի գործերի կողոպուտներն ու թալանները հանցագործությունների թվում աշխարհում գրավում են երրորդ տեղը՝ զենքի և թմրադեղերի վաճառքից հետո: Եթե զենքի, թմրանյութերի վաճառքը շատ դեպքերում բացահայտվում է, այս գողությունները շատ հազվադեպ են բացահայտվում: Ոստիկանությունը ընդամենը տասը տոկոսով է կարողանում գտնել գողացված գործերը, այսինքն՝ տասից մեկը: Ըստ համաշխարհային տվյալների՝ այժմ մոտ երեսուն հազար գործեր արձանագրված են, որ տարբեր տարիների առևանգվել են թանգարաններից, եկեղեցիներից, մասնավոր հավաքածուներից: Հետախուզման մեջ են Պաբլո Պիկասոյի 5 հարյուր, Մարկ Շագալի 250, Օգյուստ Ռենուարի 200, Սալվադոր Դալիի 100-ից ավելի և Վինսենթ վան Գոգի 50-ից ավելի և այլ աշխարհահռչակ ստեղծագործողների գործեր:

Մշակութային կողոպուտ տարբեր տարիների իրականացվել է նաև Հայաստանում: Ե՞րբ սկսվեց մեզանում լայն թափ ստանալ այս երևույթը:

– Մշակութային կողոպուտը մեզանում լայն թափով սկսեց իրականացվել հատկապես 1970-ական թվականներից ի վեր:  1971 թվականի հունվարի 2-ին այրվեց Մինասի արվեստանոցը:  Արձանագրությունում ասված է, որ արվեստանոցում եղած 100 գործերն էլ այրվեցին: Սակայն ես լուրջ կասկածներ ունեմ, որ արվեստանոցն ուղղակի հրդեհվել է: Իմ կարծիքով՝ այդտեղից նկարներ են դուրս տարվել, եթե ոչ հարյուրն էլ, ապա գոնե շատ ու շատ նկարներ, որից հետո այրել են արվեստանոցը: Այն ժամանակ ոստիկանությունը հարցաքննել է նաև Մինասին: Նա ընդամենը մեկ բացատրագրի տակ է ստորագրել՝ շեշտելով. «Իմ արվեստանոցի հրկիզման մեջ կասկածում եմ որոշ մարդկանց, սակայն չեմ կարող կոնկրետ անձի նշել»: Նա չի ասել՝ իմ արվեստանոցի հրդեհը, ասում է՝ հրկիզումը: Մինասը բավականին խելոք մարդ էր, որ «հրկիզել» և «հրդեհ» բառերն իրարից չկարողանար տարբերել: Եվ այսքանից հետո, երբ ներքին գործերի նախարար դարձավ Վանո Սիրադեղյանը, արխիվից հանեց հրդեհի մասին կազմված գործը և խնդրեց նորից ստուգումներ կատարել: Զարմանալի ձևով մասնագետները նշեցին, որ շատ անփույթ է անցկացվել քննությունը, կասկածելի շատ փաստեր կան: Այժմ ես իմ նոր գրքում այդ մասին գրել եմ, գիրքը պատրաստ սեղանիս դրված է, մնում է միայն հովանավոր գտնել և տպագրել:

Ասեմ, որ մենք անփույթ ենք վարվում նաև Մինասի որմնանկարների հետ: Ե՛վ սովետական շրջանում, և՛ այժմ ավերվել են դրանք,  որևէ մեկը չի մտածում այդ մասին: Սակայն որմնանկարները հսկայական արժեք են, այն էլ՝ Մինասինը:

– Ի՞նչ կասեք Ազգային պատկերասրահից անհետացած կտավների մասին:

– 1989 թվականի վերջին, երբ Շահեն Խաչատրյանին առաջարկեցին միաժամանակ ղեկավարել նաև Ազգային պատկերասրահը (նա աշխատում էր Մ. Սարյանի տուն-թանգարանում), առաջին բանը, որ արեց՝ թանգարանում պահպանվող բոլոր արժեքների ցուցակների համեմատումն էր եղածի հետ: Նա գլխավոր ֆոնդապահի հետ հսկայական աշխատանք կատարեց: Ստուգվեցին ոչ միայն ցուցակագրված նկարները, այլև՝ ֆոնդերում պահվողները, և պարզվեց, որ տասնյոթ նկար է պակասում՝ Այվազովսկի, Հակոբ Հովնաթան և այլ նկարիչների գործեր: Մի որոշ ժամանակ սկսեցին կտավների հանդեպ ուշադրությունը մեծացնել, անընդհատ ստուգումներ էին կատարում, և պարզվեց, որ զարմանալի ձևով 1995 թվականին կորել է Այվազովսկու «Լուսնկա գիշեր հեծյալը»  նկարը,  որը ստեղծվել է 1858 թվականին: Մինչ այդ, 1990 թվականին Այվազովսկու երկու գործ կորավ Ազգային պատկերասրահից: Պատկերասրահներն այսպիսի պրակտիկա ունեն, որ երբեմն իրենց նկարներից հանձնում են որևէ կազմակերպության: Հանձնված նկարներից մեկն էլ գտնվում է ԱՕԿՍ-ում, Այվազովսկու «Արարչագործություն»-ը: Պարզվեց, որ ԱՕԿՍ-ից այդ նկարը կտրել, տարել են: Այդ ժամանակ ԱՕԿՍ-ը ղեկավարում էր այսօրվա մեր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նշեմ, որ Վանո Սիրադեղյանին հաջողվել է Մոսկվայից բերել «Լուսնկա գիշեր հեծյալը» կտավը և առանց բացատրության հանձնել պատկերասրահին: Առանց ժուռնալիստների ներկայության, շատ հանգիստ, առանց բացատրության հանձնեց:

1995 թվականին Ազգային պատկերասրահից կորան Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի «Կանանց հրաձգարան», Հակոբ Կոջոյանի «Գեղարդի քարայրները», Վահրամ Գայֆեջյանի «Կարելիսը» և Հակոբ Հակոբյանի նատյուրմորտներից «Սխտորներ» գործերը: Մի քանի շաբաթ անց ԱՄՆ-ում լույս տեսնող «Մուսա» հանդեսում լույս տեսավ Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի «Կանանց հրաձգարան» նկարի վերատպությունը, որն ինչ-որ Գալստյանի հավաքածուից էր վերցված: Ես զրուցել եմ պրն. Շահեն Խաչատրյանի հետ, ասում է՝ երբ ես եղա ԱՄՆ-ում, գնացի գտա նախկինում երևանաբնակ Նազարեթ Պետրոսյանին, խնդրեցի, որ ցույց տա, թե ինչ Գալստյան է, ում մոտ է նկարը գտնվում, սակայն Պետրոսյանը ոչինչ չասաց, և  կարճ ժամանակով ԱՄՆ-ում լինելու պատճառով նա չիմացավ նկարի տեղը: Այդ նույն Նազարեթ Պետրոսյանը իմ ամբողջ գիրքը տպագրեց՝ վերևում գրելով. «Տպագրվում է հեղինակի համաձայնությամբ». սուտ է, ես ոչ մի համաձայնություն չեմ տվել: Ի վերջո, նախանցյալ տարի նա ձերբակալվեց  կեղծիքներ թույլ տալու համար: Սակայն նկարները չհայտնաբերվեցին: Ասեմ, որ Բաժբեուկ-Մելիքյանի նկարները մեծ արժեք են ներկայացնում, և քսանմեկ նկարի կորուստը շատ ծանր է:

Դուք ուսումնասիրել եք  կտավների գողության դեպքերը, անշուշտ, գիտեք և անուններ, կբարձրաձայնե՞ք:

– Կբարձրաձայնեմ, բայց միայն մայիսի 5-ից հետո, քանի որ այդ մարդիկ մինչև մայիսի 5-ը քաղաքական պայքարի մեջ են Երևանի ավագանու անդամ դառնալու համար: Չեմ ուզում քաղաքականությունը խառնել արվեստի գործերի գողությանը: Անձամբ ես հետո կկարդամ այդ անունները: Միայն նշեմ, որ մոսկվաբնակ Վարուժան Գևորգյանից նամակ է ստացվել, թե իր մոտ են Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 18 նկարներ: Քրեական գործ է հարուցվել: Այդ նկարները նկարչի աղջկա տնից են դուրս բերվել, Վարուժանին բանտարկել են, սակայն նկարների տեղը ոչ ոք դեռևս չգիտի: Մեր նկարները, գրքերը գտնվում են ՌԴ-ում, ԱՄՆ-ում, հասել են մինչև Ավստրալիա:

Այդ դեպքում ի՞նչ պետք է անել, որ չի արվում:

– Պետք է արվեստի գործերը կանոնակարգել, մշակութային քաղաքականություն է պետք՝ մշակութային արժեքները պահպանելու համար, սա չի արվում, սա է ցավալին: Հեղինակային իրավունք գրեթե չի գործում, զարմանալին այն է, որ DVD դիսկերի համար օրենք կա, որ կեղծ ֆիլմեր չտարածվեն, բա մեր գրքերի, մեր նկարների, մեր արվեստի գործերի համար պետք չէ՞ այդ օրենքը: Ոչ մի դատական գործ չկա դատարանում, միայն ուսումնասիրություններ են, սակայն օրինապահ մարմիններն էլ դրանց ուշադրություն չեն դարձնում: Ամեն մի հաղորդում պետք է լուրջ ահազանգ լիներ, սակայն չկա: Ոչ մի գանձ ու ոսկու հանքավայր, ոչ մի ջերմուկ չի կարող այն արժեքն ունենալ, ինչ մեր մշակույթը: Միակ արժեքը մեր արվեստի գործերն են, որով կարող ենք աշխարհին ներկայանալ, բայց դա էլ այսօր չի արվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում