Monday, 29 04 2024
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին

«Տեռորիստական» միջավայրի ստեղծմանը նպաստել են իշխանությունն ու ընդդիմությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի  հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր պատճառը, որ Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի վնասազերծմանը հաջորդող իսկ ժամերից իրարամերժ տեղեկատվություն սկսեց շրջանառվել, և արդեն դեպի քաղաքական ուղղություն տանող գնահատականներ հնչեցին: Արդյո՞ք կային հիմքեր մինիմալ տեղեկատվության հիման վրա նման հայտարարություններ անելու և կատարվածն ահաբեկչություն որակելու համար:

– ԱԱԾ-ն, ինչպես որ այսօր ԱԱԾ ծառայության պետը հարցազրույցում նշեց, վաղօրոք տեղյակ էր, որ գործողություններ են իրականացնելու, որ զինված դիմադրության ռիսկ կա: Այսինքն՝ ԱԱԾ-ի համար դժվար չէր շատ օպերատիվ մամլո հաղորդագրություն պատրաստել, որպեսզի առաջին հերթին տեղեկատվությունը գնա պաշտոնական խողովակներով, այլ ոչ թե մասնավոր լրատվամիջոցներով՝ անկախ նրանից, թե դրանք կհամարենք արժանահավատ, թե ոչ: Երբ տարածվեց տեղեկատվություն, որ Նորք-Մարաշ համայնքում վնասազերծվում է մի խումբ, մասնավոր լրատվամիջոցներից մեկի կողմից շրջանառության մեջ դրվեց մի եզրույթ և լրատվամիջոցից լրատվամիջոց տարածվեց: Դա միայն անզգուշության արդյունք չէր, այլ նաև իր հետ ուղղություն էր բերում: Նկատի ունեմ ահաբեկչական եզրույթը և այն, որ, ըստ լուրերի, այդ խմբավորումը կապ ունի ընդդիմադիր ուժերից մեկի հետ: Պատահական չէ, որ այսպիսի հասարակական և լրատվական ֆոն էր ձևավորվել: Համացանցում բուռն քննարկում էր գնում, հեգնանք, ծիծաղ…

Կարող եմ ինչ-որ չափով հասկանալ, թե ինչու ԱԱԾ-ն որոշեց տեսանյութերով կամ ինչպես անվանում են՝ «Մասկի շոուով» ցույց տալ այդ ամեն ինչը: Պետական մարմիններին շատ հաճախ ենք քննադատում, և բնականաբար ուզում էին ցույց տալ իրենց կատարած գործողությունը: Բայց երբ այս ամեն ինչի հետ ինֆորմացիոն դաշտում թույլ է տրվում ամենատարբեր վարկածների շրջանառությունը, սա ինձ համար անհասկանալի էր: Ինձ զարմանք պատճառեց այն, որ մեկ ամբողջ օր ԱԱԾ մամլո հաղորդագրությունը (որում որևէ խոսք չկա ահաբեկչության, ահաբեկչական խմբավորման կամ ահաբեկչության սպառնալիքի մասին) զուգակցվում է ԶԼՄ-ների կողմից համեմված բառերով, և ԱԱԾ-ում որևէ մեկի մտքով չի անցնում դա շտկել կամ պահանջել, որ շտկեն: Ես ենթադրում եմ, որ ԱԱԾ-ին ձեռնտու էր, որ այդ լուրերը շրջանառության մեջ էին դրված: Թերևս միայն այդ փաստը ինձ հիմք է տալիս հակադարձելու ԱԱԾ պետի այն հավաստմանը, թե «մենք ապաքաղաքական կառույց ենք»: Եթե ապաքաղաքական եք, քաղաքական գործընթացներին չեք մասնակցում, ինչո՞ւ եք թույլ տալիս նման վրիպումներ ինֆորմացիոն դաշտում. լրագրողների նկարահանած բնակարանի պատկերից առաջին հերթին սոցիալական ցանցերում քննարկման առարկա են դառնում «Ոչ»-ի գրությունները, շատերը դրա հիման վրա ենթադրություններ են անում: Ինչո՞ւ չեք հերքում, որ այդ լուրերն ամենևին կապ չունեն տարածած հաղորդագրության հետ:

– Ի դեպ՝ Գորիկ Հակոբյանի հարցազրույցում էլ այդ մասին որևէ հերքում չկա:

– Հենց դա էլ է նշանակում, որ փաստորեն ԱԱԾ-ին ձեռնտու էին այդ լուրերը: Ես էլ էի ակնկալում, որ հերքում կլինի, բայց պարզվում է, որ միայն մեկ ասելիք կա. «Ինչո՞ւ չեք ասում շնորհակալություն, որ վնասազերծել ենք»:

– Ուզում եմ անդրադառնանք նաև այն պնդումներին, որ սա բեմականացում էր, շոու էր և այլն: Որքանո՞վ են տեղին այսպիսի իմպերատիվ հայտարարությունները, որքանո՞վ կարող են վստահ լինել, որ այդ խումբը չէր ծրագրել հրեշավոր վտանգներ, ինչի մասին խոսվել է:

– Պետական մարմինների գործողությունների նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ ես մի կողմից ուզում եմ հասկանալ, թե ինչու ԱԱԾ-ն նախընտրեց այդպիսի տեսանյութեր ցուցադրել: Ամեն ինչ ցուցադրվեց՝ ջարդուփշուր եղած պատուհաններ, հողաթափեր, խաչեր, գրություններ, նկարներ… Ի դեպ՝ զենքերը ցուցադրվեցին ուշացումով:

– Դա էլ էր անհասկանալի, որ բաց էր այդ տարածքը, չկապարակնքվեց, և կարողացան մտնել:

– Մարդիկ ոչ պատահականորեն զուգահեռներ են անցկացնում Պերմյակովի վնասազերծման բարդություների հետ: Վերադառնամ հարցին: Հնչեցվել էր, որ այդ խումբը պլանավորել էր հրեշավոր հանցագործություններ: Մարդկանց մոտ իրավամբ հարցեր են ծագում՝ ինչպիսի՞ հանցագործություններ: Եթե այդքանն ասվում է, ապա առնվազն կասկածանքներ կան, թե որ հոդվածներով են մեղադրանքները հարուցվելու, պետք է այդ մասին ասել, և մարդիկ հասկանան, թե ինչ է կանխվել և ինչու է կանխվել: Անհասկանալի և հարցեր առաջացնող շատ պահեր կան:

– Կարո՞ղ ենք արձանագրել այն, որ այս միջադեպը որոշակիորեն ազդելու է մարդկանց վրա, որպեսզի նրանք դեկտեմբերի 1-ի՝ իրենց նախաձեռնած հանրահավաքին մասնակցելու հարցում արդեն որոշակի մտավախություն ունենան: Արդյո՞ք ձեր նշած այս ցուցադրականությունը և տեղեկատվական վակուումը ստեղծելը նպատակ ունի նաև ազդել հանրային տրամադրությունների վրա:

– Նորից անդրադառնամ ԱԱԾ պետի հարցազրույցին: Եթե անգամ մեկ օր անց այս բացթողումներին կամ անպատասխան մնացած այս հարցերին պատասխաններ չեն տրվում, եթե հարցերը նախաքննության գաղտնիք հանդիսացող հանգամանքների վերաբերյալ չեն, այլ երեկ իրականացված գործողությունների ասպեկտների հետ են կապված, և մեկ օր անց չեն հերքում, որ խումբը կապ ունի ընդդիմադիր ուժերից որևէ մեկի հետ, ապա իհարկե՝ սա նշանակում է, որ այս ճոխ ներկայացման մյուս թիրախը, անշուշտ, հասարակության մեջ վախը մեծացնելն է: Երեկ մեր աշխատակիցները ծանոթներից զանգեր էին ստանում, որոնք ասում էին՝ գիտե՞ս, տեռորիստական վտանգ կա, մարդաշատ տեղեր մի՛ գնացեք, հավաքների մի՛ գնացեք և այլն: Այսինքն՝ ժողովրդական անթել հեռախոսով նաև շրջանառության մեջ էին դրվել այսպիսի լուրեր: Իհարկե առաջին իսկ դիտարկումս այն է, որ այսպիսի լռություն, այսպիսի քաոս է պահպանվում, որովհետև այն ձեռնտու է, քանի որ այն մարդկանց ստիպում է ապրել վախի մեջ և չգնալ զանգվածային միջոցառումների:

– Կարծում եք՝ իշխանությունները այդքան մտահոգվա՞ծ էին «Նոր Հայաստան» փրկության ճակատի դեկտեմբերի 1-ից մեկնարկելիք գործընթացով, որ կարող էին գնալ նման հակազդող քայլի՞:

– Իշխանությունը մի բան պետք է հստակ տեսնի. իր անգործությամբ, իր գործողություններով ինքը չափազանց ռադիկալացրել է հասարակությանը: Եվ պատահական չէ, որ այդ ռադիկալացված հասարակության մեջ ուժեղացել են ձայները, որ միայն զենքով կա փրկություն: Իշխանությունը գիտի, որ ընդդիմությունն էլ այնքան է ձախողել քաղաքական լուծումների առումով, որ այլևս այդ նույն ռադիկալացված հասարակությունը չի հավատում, որ խաղաղ ճանապարհով հնարավոր է փոփոխություն, և նորից. «Հային միայն զենքով կա փրկություն»: Ընդդիմությունն էլ, ցավոք սրտի, իհարկե շատ ավելի քիչ չափով քան իշխանությունը, բայց պետք է հասկանա, որ ռադիկալ, թունդ հեղափոխական կոչերով ձևավորել է այդպիսի վարքագծեր: Ես ցավում եմ այդ երեխեքի համար, որ այսօր այդ նույն բառերը կարող ես շատերի շուրթերից լսել: Սոցիալական ցանցերում շատերը գրում էին. «Էդ ո՞նց ա, իշխանությունը կարող ա մեզ տեռորի ենթարկի, իսկ մենք չենք կարո՞ղ մեր ուզած հայրենիքն ունենալու համար այդ միջոցներով մեր երազին հասնելու մասին մտածել»: Ցավում եմ, բայց այս միջավայրի ձևավորմանը նպաստել է առաջին հերթին իշխանությունը, որ ռադիկալացման համար բարենպաստ միջավայր է ստեղծել: Դրա արդյունքում ընդդիմությունն էլ իր հերթին և՛ քաղաքական լուծումների ձախողման, և՛ քաղաքական դաշտի առանցք բերելով ռադիկալ, հեղափոխական, կիսառազմական կոնցեպցիաներով քաղաքական պայքարի գաղափարախոսությունը, բնականաբար, ստեղծվել է այս իրավիճակը: Ափսոսում եմ նման մարդկանց, եթե այլ բան էլ չկարողանան ապացուցել, միայն զենք-զինամթերքի առկայությունն արդեն բավարար է նրանց ազատազրկման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում