Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խփվել է ԴԱԻՇ-ի նավթային ենթակառուցվածքի ոչնչացումից հետո: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն: Նա հստակեցրել է, որ ինքը դրա վրա է հրավիրել իր թուրք գործընկերոջ ուշադրությունը:
«Ասացի նաև, որ ռուսական ինքնաթիռի վրա թուրքական ռազմաօդային ուժերի հարձակման երեկվա դեպքից հետո նոր լույսի ներքո է ներկայանում նավթի անօրինական առևտրի, ընդհանրապես անօրինական նավթային ինդուստրիայի հետ կապված իրավիճակը, որը ԴԱԻՇ-ականները ստեղծել են իրենց տարածքում»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ դեպքը տեղի է ունեցել «այն բանից հետո, երբ այդ բենզատարների, ընդհանուր առմամբ՝ այդ նավթի հանքավայրերի ուղղությամբ մեր օդուժի կողմից սկսել են թիրախային և բավական արդյունավետ հարվածներ հասցվել»:









































