Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ուկրաինայում ՀՀ դեսպանը՝ նոր կոռուպցիոն սկանդալի կիզակետում. Երևանը չի՞ կարևորում Կիևի հետ գործակցությունը

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում՝ այս անգամ կոռուպցիոն սկանդալի կիզակետում։

Ուկրաինական СorruptUA պարբերականի հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ՝ նրա իշխանության օրոք Անտառային ռեսուրսների գործակալությունը ղեկավարած Վիկտոր Սիվեցի շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը:

Պարբերականն ընդգծում է, որ առանձնատունն արժե մոտ 2․5 միլիոն դոլար և ոչ մի խոսք չկա այն մասին, որ այն Մանուկյանին վարձով է տրվել։

Ուկրաինական լրատվամիջոցը փաստում է՝ առանձնատան սեփականատերը Մարինա Ժուրավլյովան է՝ Վիկտոր Սիվեցի կինը։ Սիվեցի ողջ ունեցվածքը գրանցված է կնոջ անունով: Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրը, ինչպես նաև դեսպանության տարածքն անձեռնմխելի են, հետևաբար՝ Յանուկովիչի դաշնակից և դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվով Սիվեցը այդկերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից:

Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով կոռուցպիոն սկանդալին՝ նշեց, թե ցավում է, որ Հայաստանի Հանրապետությունն ու արտաքին գործերի նախարարությունն այդքան անփույթ են վերաբերվում հայ-ուկրաինական հարբերություններին: Փորձագետն ընդգծեց՝ պաշտոնավարումից ի վեր չի հիշում մի դեպք, երբ Ուկրաինայում Հայաստանի դեսպանն աչքի ընկած լինի որևէ դրական գործունեությամբ:

Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հազիվ թե տեղյակ լինի Մանուկյանի այս քայլից:

Նշենք, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր«Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվով շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում