Sportradar գործակալության տեղեկությունների համաձայն՝ 2009 թվականից ի վեր իտալական ֆուտբոլում կայացել է շուրջ 2200 պայմանավորված խաղեր: Այդ մասին հայտնում է Lega Serie A պարբերականը:
Նշվում է, որ խաղադրույքների իտալական շուկան երրորդն է Եվրոպայում և զիջում է Անգլիային ու Ֆրանսիային:
Ա Սերիայի խաղերի համար տարեկան շուրջ 20 մլրդ եվրոյի խաղադրույք է կատարվում:
Իսկ միջինն իտալական ֆուտբոլի Բարձրագույն դիվիզիոնի մեկ խաղի համար աշխարհում կատարում են 53 մլն դոլարի խաղադրույք:









































