Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Ահաբեկչության ակտերը որոշակիորեն կապ ունեն նաև Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հետ. ՄԻԺԻ

Հետաքրքիր է, թե ինչպես են ճգնաժամային պահերին ու նաև տիրապետող մեդիաքարզարշավների արդյունքում հայտնվում մարդու իրավունքներին անհարիր վտանգավոր գաղափարներ և մտածված կերպով տարածվում են… Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Այսօր Ֆրանսիայի իշխանությունների հրահանգով սկսվել են ռմբակոծությունները Սիրիայում: Զարգացած երկրներում իշխանությունները նմանօրինակ քաղաքականության չեն դիմում առանց հանրային կարծիքի նախապատրաստության… Այսպիսի օրինակներ են ԱՄՆ-ում Բուշ ավագի և Բուշ կրտսերի՝ Իրաքի վրա հարձակումները:

Անհրաժեշտ է զգոնություն և ողջամտություն. ահա մեզ հրամցվող տեղեկատվության բազմակողմանի ու խորքային վարլուծության հրամայականը ճգնաժամային օրերին:

Մարդու իրավունքների գաղափարի կրողների, ազատության, արդարության, հավասարության և համերաշխության համակիրների անգործությունը միայն ու միայն խթանում է նմանօրինակ վտանգավոր և պարարտ հող ունեցող մտքերի ու գաղափարների տարածմանը, որ պետք են աշխարհաքաղաքական ամենաանմարդկային քաղաքականությունների իրականացման համար: Նրա զոհն են սովորական մարդիկ՝ երեխաներ, կանայք, տղամարդիկ, տարեցներ, զանազան փոքրամասնություններ, ժողովուրդներ և ազգեր: Դրանից շահում է հիմնականում մի իշխող փոքրամասնություն՝ ընդլայնելով սեփական նյութական ռեսուրսներն ու իշխանությունը:

Անհրաժեշտ է ձերբազատվել ու զերծ մնալ որևէ տեսակի կարծրատիպային համոզմունքից: Մարդու իրավունքների արժեհամակարգում մարդը համարվում է բարձրագույն արժեք, նրա արժանապատվությունն ու իրավունքները համարվում են բարձրագույն արժեք, և դա՝ անկախ նրա սեռից, ռասայից, տարիքից, ծագումից և այլ հատկանիշներից: Մեզանից յուրաքանչյուրը տարբեր է նախասիրություններով, արժեհամակարգով, վարքագծով և այլն, սակայն յուրաքանչյուրս ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ԱՐԺԵՔ ենք մեր ՄԱՐԴ լինելու հանգամանքով:

Իսկ ISIS-ի նման կառույցների քաղաքական գաղափարախոսությունը հենց նրանով է վտանգավոր, որ մարդը չի համարվում արժեք, եթե նա իրենց համոզմունքների կրողը չէ:

Ֆրանսիայի ժողովուրդը, ինչպես բոլոր ժողովուրդները, բազմազան է… Այսօր Ֆրանսիայում կան մարդիկ ու քաղաքացիներ, որ պայքարում են, որ հենց իրենց իրավունքները հարգվեն ու պաշտպանվեն հանրային կառավարիչների կողմից և չսահմանափակվեն դեմագոգիայի և այլնի պատճառաբանությամբ: Նրանք համարում են, որ, այո, իրենց կառավարողները սխալ քաղաքականություն են վարում և չեն արտահայտում տվյալ մարդու իրավունքները զանազան բնակավայրերում, սոցիալական, տնտեսական, մշակութային ու նաև քաղաքական ու քաղաքացիական իրավունքները հավասարապես չեն կիրառվում բոլորի հանդեպ… Կատեգորիաների են բաժանվում մարդիկ ըստ բնակավայրի, հարստության չափի, մաշկի գույնի, սեռի և այլն:

Իսկ այս ահռելի անմարդկային ահաբեկչության ակտերը որոշ չափով կապ ունեն նաև Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հետ, որ այնքան էլ հարիր չէ մարդու իրավունքներին: Կապ ունեն նաև Ֆրանսիայում անարդար սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ, որը պարարտ հող է պատրաստում ֆրանսիացի երիտասարդների շրջանում այդ կազմակերպության անմարդկային գաղափարախոսությանը համակիր լինելու և անդամակցելու համար:

Այս ահաբեկչական կազմակերպությունները, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհի արտաքին քաղաքականության ծնունդն են և վերածվել են ռեալ ՀՐԵՇԻ: Այդպիսի քաղաքականությունները արմատապես հակադրվում են իրենց իսկ ժողովուրդների կողմից հռչակված ու նվաճված՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեհամակարգին:

Մարդը, նրա իրավունքներն ու արժանապատվությունը բարձրագույն արժեք են: Բոլոր ժողովուրդներն ու ազգերը հավասար իրավունք ունեն մարդկայնորեն ու անվտանգ ապրելու, ստեղծագործելու և զարգանալու: Սոցիալական ու մարդկային համերաշխությունը մեզ բոլորիս է անհրաժեշտ երջանիկ ապրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում