«Եվրո-2016»-ի անցումային պատասխան հանդիպման շրջանակներում Հունգարիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Նորվեգիայի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Հունգարացիները կարողացան բացել հաշիվն առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ հյուրերի ֆուտբոլիստ Էնրիկսենը, ով 5 րոպեների ընթացքում գրավեց և՛ սեփական, և՛ մրցակցի դարպասները:
Այսպիսով, երկու հանդիպումներում (0:1, 2:1) գրանցված հաշիվների արդյունքում Հունգարիայի ընտրանին նվաճեց «Եվրո-2016»-ի ուղեգիր:
Հունգարիա-Նորվեգիա` 2:1
1:0 Պրիշկին (14՛), 2:0 Էնրիկսեն ի.գ. (83՛), 2:1 Էնրիկսեն (87՛)









































