Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրում իր պարտիաներն անցկացրեց Ռուսաստանի ընտրանու հետ:
Ռուսներին հաջողվեց պարտության մատնել մեր ընտրանուն 1:3 հաշվով:
Կատերինա Լագնոն կարողացավ առավելության հասնել Լիլիթ Մկրտչյանի նկատմամբ, Վալենտինա Գունինան հաղթեց Լիլիթ Գալոյանին, Ալեքսանդրա Կոստենյուկն առավելության հասավ Էլինա Դանիելյանի նկատմամբ: Մեր ընտրանու կազմում իր պարտիան հաղթանակով ավարտեց միայն Մարիա Կուրսովան: Վերջինս առավելության հասավ Անաստասիա Բոդնարուկի նկատմամբ: Արդյունքում՝ մեր հավաքականը պարտվեց 1:3 հաշվով:
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջության 1-ին տուրում 2,5-1,5 հաշվով հաղթել էր Լատվիայի ընտրանուն:








































