Փարիզի Աստվածամոր տաճարում կիրակի օրը` նոյեմբերի 15-ին, եկեղեցական ծառայություն տեղի կունենա` Փարիզում ահաբեկչությունների շարքի հետևանքով տուժածների հիշատակին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդագրությունում ասվում է, որ հիշատակի արարողությունները տեղի կունենան նաև Ֆրանսիայի մյուս քաղաքներում:
Տաճարում հատուկ պատարագը կմատուցի Փարիզի կարդինալ Անդրե Վեն-Տուրան:
Նշվում է նաև, որ ահաբեկչությունների հետ կապված` Փարիզի Աստվածամոր տաճարը փակ է եղել զբոսաշրջիկների այցելության համար:
Ուրբաթ երեկոյան հրաձգություն է իրականացվել Փարիզի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, 11-րդ շրջանի «Բատակլան» համերգասրահում, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից անմիջական հեռավորության վրա և մի քանի այլ կետերում։ Նշվում է, որ կրակոցներն ու պայթյունները հնչել են Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային ընկերական խաղի ժամանակ:









































