Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետևանքով «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում երեք մարդ է զոհվել: Այդ մասին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեն հայտարարել է Canal+ հեռուստաալիքի եթերում:
«J մուտքի մոտ ռումբ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ: Կան բազմաթիվ վիրավորներ»,- հայտարարել է Լե Գրաեն:
Հիշեցնենք, որ ընկերական հանդիպմանը ներկա գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անմիջապես էվակուացվել է մարզադաշտից:



































